Սիրիահայերի օգնության հիմնադրամը 100.000 դոլար է փոխանցել Հալեպի հայ համայնքին

default-56ԱՄՆ-ում գործող Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund, SARF) դեկտեմբերի 14-ին հայտարարել է, որ 100.000 դոլար է փոխանցել հայ-սիրիական SHDAB կազմակերպությանը՝ Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքին օգնելու նպատակով:

Asbarez.com-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա կտրվածքով SARF-ը հալեպահայությանը փոխանցել է շուրջ 784.000 դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ հիմնադրամի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Հալեպից ստացվող նորություններին ու մշտական կապի մեջ են հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քաղաքում տիրող մարդասիրական իրավիճակի վերաբերյալ տեղեկություններն «առաջին ձեռքից» ստանալու համար:

Երեկ հայտնի է դարձել Հալեպում կրակի դադարեցման մասին, որը 4 տարի շարունակ դատարկում էր քաղաքի հայ համայնքը:

«Թեեւ այս նորությունը լավատեսություն է ներշնչում աշխարհի տարբեր մասերում հայտնված հալեպցի փախստականներին, սակայն պատերազմը Սիրիայում դեռ չի ավարտվել, եւ որ կենսապայմանները եւ ապագան մեր սիրիահայ եղբայրների դեմ հանդիման դեռեւս վտանգավոր եւ անորոշ է: Մենք վճռական ենք մեր խոստմանը՝ շարունակելու մնալ Սիրիայում մեր եղբայրների ու քույրերի կողքին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ Հալեպն ամբողջովին ազատագրել են «Ջեբհաթ ան- Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *