Վալերի Օսիպյանը՝ Մարտի 1-ի դեպքերին իր առնչության մասին

timthumb (8)

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ամփոփում է աշխատանքային 100 օրը։ Ոստիկանապետը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Ոստիկանությունը երբևէ կաշկանդված չի եղել ու չի լինելու։

«Վերջին 15 տարվա ընթացքում Ոստիկանությունն առընթեր է և առ այսօր վարչապետին կից է համարվում: Չեմ կարծում, որ այսօր Ոստիկանությունը կարող է կաշկանդված լինել։ Ինչպես նախկին տարիներին, առավել ևս այսօր՝ գործելու ենք ավելի թափանցիկ։ Ինչ-ինչ պատճառներով մարդիկ փորձում են ստվեր գցել այս ամենի վրա։ Հավաստիացնում եմ ձեզ և մեր հասարակությանը, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել և չի լինելու։ Առաջիկա ընտրություններին ինքներդ կհամոզվեք, թե ինչ ծառայություններ է մատուցելու Ոստիկանությունը»,- ասաց Օսիպյանը։

Լրագրողի հարցին, թե 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ ի՞նչ առնչություն ունի՝ ոստիկանապետը պատասխանեց.

«2008թ. Մարտի 1-ի դրությամբ ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը, առնչությունն այնքանով էր, ինչքանով որ այդ օրը բոլոր ոստիկանների առնչությունն է եղել։ Ես և այն անձնակազմը, որն այդ պահին ինձ հետ է եղել, որևէ լուրջ դեպքեր չենք ունեցել»։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *