Վալերի Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել

brnutyun-gorcac-andzanc-bacaha-n125733-1

ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ եւ ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Նշենք, որ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի տեղում, վերջինս հրաժարականի դիմում է ներկայացրել օրեր առաջ։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *