Վահագն Հովակիմյանը՝ Կամո Արեյանին փոխարինելու մասին

timthumb (1)

Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին փոխարինելու է Երևանի ավագանու անդամ Վահագն Հովակիմյանը։

Տեղեկությունը ճշտելու համար ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Վահագն Հովակիմյանի հետ, որը ժխտեց լուրը՝ ասելով, որ այն անհիմն է։
«Ես հոկտեմբերի 17-ին մանդատից հրաժարվել եմ։ Իմ խնդիրը եղել է որպես ՔՊ վարչության անդամ՝ կազմակերպել ամբողջ գործընթացը և ավագանին բերել գործուն վիճակի, որից հետո իմ աշխատանքը ես այնտեղ ավարտված եմ համարել»,- ասաց Հովակիմյանը և հավելեց, որ հրաժարվել է մանդատից, քանի որ ավագանում իրեն չի տեսնում և ճանապարհը բացել է իր այն գործընկերների համար, ովքերայնտեղ անելիք ունեն։

Հովակիմյանը նաև նշեց, որ որպես քաղաքական թիմի անդամ՝ այժմ պատրաստվում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Հարցին՝ ո՞րն է լինելու այդ ընտրություններում նրա դերը՝ Հովակիմյանը պատասխանեց․

«Իմ դերը կլինի այն, ինչ միշտ եղել է։ Այն հանձնարարականները կիրականացնեմ, որն ինձ վրա կդրվի կուսակցության կողմից։ Տվյալ դեպքում մենք բոլորս պատրաստվում ենք ԱԺ ընտրություններն, նախպապատրաստական փուլում ենք։ Իսկ թե ով ինչ պարտականություն կստանձնի՝ առաջիկայում պարզ կլինի»։

Նշենք, որ Վահագն Հովակիմյանը երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Իսկ մինչև թավշյա հեղափոխությունը աշխատում էր «Ելք» խմբակցությունում՝ որպես փորձագետ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *