Վայոց ձորի Եղեգիս համայնքում ՀՀԿ-ն պարտվեց

timthumb (4)

Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքում հաղթանակ է տարել Արթուր Ստեփանյանը: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Նշենք, որ առաջադրված մյուս երեք թեկնածուները միավորվել էին` իրենց համար համայնքի թեկնածու ընտրելով հենց Արթուր Ստեփանյանին: Նրանք պայքարում էին ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանի դեմ:

Ընտրություններին մասնակցած 3854 քաղաքացիներից 1816-ն իր ձայնը տվել է Տիգրան Խուդոյանին, 1952-ը՝ Արթուր Ստեփանյանին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *