Երեկվանից հրդեհվում է Վանաձորի անտառը, որի տարածքում են տեղակայված Վանաձորի ծերանոցը և ճամբարը։
Թե ինչ վիճակ է տիրում վանաձորյան անտառներում և որն է հրդեհի բռնկման պատճառը, ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց պարզել Վանաձորի անտառտնտեսությունից, որտեղ մեր հարցին ի պատասխան նշեցին, որ որ այս պահին ասելու բան չունեն և շտապում են դեպքի վայր։
Թե որքան տարածք է հրդեհվել և կա՞ արդոք մոտավոր վիճակագրություն, թե բռնկված հրդեհը որքան վնաս է պատճառել, մամուլի խոսնակը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դեռևս համաատասխան աշխատանք չի տարվել։
Նշենք, որ այս պահի դրությամբ հայտնի չէ նաև հրդեհի բռնկման պատճառը։