Վանաձորի կրիմինալ դեմքը՝ փոխքաղաքապետ

timthumb (18)

Վանաձոր համայնքի ավագանին այսօր հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին որոշումը:

Նիստի ընթացքում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ փոխքաղաքապետերից Արտյոմ Գրիգորյանը դրսևորել է մարդակային վերաբերմունք և իր տեղը զիջել Արկադի Փելեշյանին: «Ավագանու հաջորդ նիստին արդեն Արկադի Փելեշյանը կհրավիրվի քաղաքապետարան և կնստի իմ կողքին՝ իր համար հատկացված աթոռին»,-ասաց Ասլանյանը:

Մամիկոն Ասլանյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ ՀՎԿ-ՀՀԿ հուշագրի ստորագրմանն ու դրան նախորդած, հաջորդած դեպքերին, նշեց, որ չի ցանկանում փողոցային որակումներ տալ լրատվամիջոցների տարաբնույթ հոդվածներին:

Հիշեցնենք, որ Արկադի Փելեշյանը շատ բացասական հանբավ ունի հասարակության շրջանում: Դեռևս հոկտեմբերի 4-ի երեկոյան «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Մոտ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս:

Այս ծեծից բացի, Փելեշյանը համարվում է նաև քրեական հեղինակությունների հետ մշտապես ակտիվ շփումների մեջ գտնվող պաշտոնյա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *