«Վանաձոր» ՔԿՀ-ում գիշերը ծեծի է ենթարկվել բռնաբարության համար դատապարտված կալանավորը

timthumb

Այսօր՝ փետրվարի 1-ին, ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավոր է ծեծի ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկներից Կարեն Բեկչյանը հայտնեց, որ Ռոբերտ Հարությունյանը կլանավայրից իրենց մոտ է տեղափոխվել գիշերը՝ ժամը 00:15-ին:

«Հետզոտվել է, վիճակը գնահատվել է բավարար: Արտաքին զննմամբ ակնհայտ վնասվածքի հետքեր չեն եղել, ռենտգեն հետազոտություններ են արվել, որևէ վնասվածք չի հայտնաբերվել: Խորհուրդ է տրվել KT հետազոտություն անցնել, որը մեր բշկական կենտրոնում չի իրականացվում»,- ասաց Բեկչյանը՝ ավելացնելով, որ կալանավորին առավոտյան դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել ՔԿՀ:

Մեզ հետ զրույցում ՔԿՎ հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ միջադեպի մանրամասները ճշտվում են, առաջիկայում հաղորդագրություն կտարածվի:

Ըստ տեղեկությունների՝ 24-ամյա Ռոբերտ Հարությունյանը մեղադրվում է բռնաբարության մեջ: Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարություն) հատկանիշներով, 2017 թվականի դեկտեմբերի 29-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերցվել էր երկամսյա կալանքի և տեղափոխվել էր «Վանաձոր» ՔԿՀ։ 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *