Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի հայցի մասին

timthumb (3)

«Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է»,-այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն։

«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք»,–ասաց Վանեցյանն ու հավելեց՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։

«Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ»,-ասաց նա։

Լրագրողների այն հարցին, թե երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ուներ Սեդրակ Քոչարյանի՞ն, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները»,– ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *