Վանեցյանը պատրաստ է

14385725

Կարող է գաղտնալսում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իրեն գաղտնալսելու մասին հարցին՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը նշեց, որ ինքը ինչ խոսում է, կարող է ուղիղ եթերում էլ ասել, բացի պետական գաղտնիքից:

Հարցին, թե կրկին հարցաքննվե՞լ է գաղտնալսումների հետ կապված, Վանեցյանը պատասխանեց որ ոչ, մի անգամ է հարցաքննվել:

«Կարծում եմ, որ էլի անհրաժեշտ կլինի հարցաքննելու, եթե անհրաժեշտություն լինի՝ ես պատրաստ եմ հարցաքննվել»,-ասաց Վանեցյանը:

Նա լրագրողներին խնդրեց իրեն հարցեր չտալ գաղտնալսումների մասին, այդ հարցը պետք է տրվի Քննչական կոմիտեին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *