Վարդան Հարությունյանը՝ ՊԵԿ-ում կադրային ջարդի և «խոշոր ձկների» մասին

timthumb (2)

 

ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանը չի հերքում մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ ՊԵԿ-ում  որոշ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից. «ՊԵԿ-ը մշտապես վերազինվում է ժամանակակից տեխնոլոգիաներով և դրա արդյունքում ստացվել է այնպես, որ 700 աշխատակից ազատվել է աշխատանքից»: 

Հարցին՝ երկար տարիներ այդ համակարգում աշխատած աշխատակիցները ուղարկվե՞լ են կադրերի ռեզերվ, Վարդան Հարությանյանը պատասխանեց. «Պարզապես, հաստիքներ են կրճատվել: Գուցե այս մեկ ամսվա ընթացքում կադրային այդ փոփոխությունների և մեր լարված տեմպով աշխատանքի ժամանակ նաև որոշ մասնագիտացած աշխատակիցներ են ազատվել, բայց վստահեցնում եմ, որ նրանք մեր ուշադրությունից դուրս չեն մնա»:

Վարդան Հարությունյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում ՊԵԿ-ի աշխատակիցների կալանավորման դեպքերին, նշելով, որ կալանավորվել են այն աշխատակիցներն, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները. «Եթե  աշխատանքի ընթացքում մեր աշխատակիցն իր լիազորություններից դուրս գործողություններ է իրականացրել, պետք է պատասխան տա»:

Վարդան Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք օրենքի տառի պահպանումը պահանջում են նաև խոշոր տնտեսվարողներից, ՊԵԿ-ի նախագահը պատասխանեց, «Արտոնյալների կամ մենաշնորհների դեմ՝ մենք ամեն օր ենք պայքարում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *