Վարուժան Բաբաջանյանը Տավուշի մարզից ռեյտինգային թեկնածու կառաջադրվի

timthumb (3)

«Առաջադրվելով ռեյտինգային ընտրակարգով, իմ խնդիրը բացառապես իմ քաղաքական ուժին, գործող կառավարությանը օգնելն է տնտեսական բարեփոխումների հարցում։ Խորհրդարանում իմ հիմնական դերակատարությունը լինելու է սահմանային շրջանների խնդիրների շուրջ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը»:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարուժան Բաբաջանյանը, որը, հրաժարվելով «Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից ու ձեռնակատիրական գործունեությունից՝ վերադարձել է քաղաքականություն եւ մտադիր է առաջադրվել Տավուշի մարզից:
«Թեև դեմ եմ հին Ընտրական օրենսգրքին, ամեն դեպքում, առաջադրվելու եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ նաև տարածքային ցուցակով, այսինքն՝ նաև ռեյտինգային ընտրակարգով»,-ասաց նա:
Ի՞նչ հնարավորություններ և հաղթելու շանսեր ունի՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ Բաբաջանյանն ասաց. «Ես երկու անգամ մասնակցել եմ ԱԺ ընտրությունների։ Տեղեր են եղել՝ անցել եմ խորհրդարան, մեկի ժամանակ, եթե չեմ սխալվում, 8000, մյուսին՝ 6000 ձայն եմ հավաքել, բայց դոնթի բանաձևով՝ մարզը փոքր է, մանդատ չի հասել։ Այսպես ասած, միշտ ընտրվել եմ, բայց մանդատ չի հասել։ Շանսերս բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ այս անգամ կլինեմ խոիհրդարանում, որը ցույց են տալիս հանդիպումները, ներքին հարցումները, նաև տրամադրվածությունները, քանի որ ավելի մեծ փոխըմբռնում ենք ձեռք բերել տավուշցիների հետ։ Երևի նաև փոխադարձ մեղքի զգացողություն ունենք, մի դեպքում, որ չեմ կարողացել իրենց քվեն բերել խորհրդարան, մյուս դեպքում՝ որ չեմ կարողացել հայտնվել խորհրդարանում։ Այս առումով, մեր շահերը հանընկնում են»։
Իսկ մեր այն հարցին, թե ո՞ւմ է իրեն մրցակից համարում Տավուշի մարզում, Բաբաջանյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ովքեր են առաջադրված։ Այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։ Ցանկացածին հարգանքով եմ վերաբերվում, բոլորին հանդիպելու եմ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարուժան Բաբաջանյանը հայտարարել էր պաշտոնից հեռանալու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: Ի դեպ, դեռևս 2012-ի ընտրություններին նա առաջադրվել էր ու, չնայած այն ժամանակ խիստ համեստ ռեսուրսներին, մեծաթիվ ձայներ էր հավաքել, բայց պարտվել էր իշխանական թեկնածուից։ Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
Սոնա Հարությունյան 
 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *