Ես կրկին վերադառնում եմ քաղաքական հարթակ, կրկին զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ. Վարուժան Բաբաջանյան

Հրաժարական եմ տվել «Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից. Վ. Բաբաջանյան

Վարուժան Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է մի փուլ, որտեղ պետք է ընտրություն կատարել անձնական կոմֆորտի և հասարակական ընկալումներին համահունչ գործունեություն ծավալելու միջև:
Անձնական, նյութական բարեկեցության առումով ես ամեն ինչ ստեղծել եմ, ինձ հասանելի հնարավոր բարձունքները նվաճել եմ, սակայն մարդկային իմ տեսակը չի կարող չաղ ու բախտավոր ֆորմատի մեջ գոյություն քարշ տալ…
Ես կրկին վերադառնում եմ քաղաքական հարթակ, կրկին զբաղվելու եմ քաղաքական գործունեությամբ…
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, կարծես թե, դրա համար պարարտ հող են նախապատրաստում…
Այսօր ես հրաժարական եմ տվել ՛՛Փաստ՛՛ օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից: Գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, ով այդ ոլորտի բացառիկ գիտակներից է, վստահ եմ, անթերի և պատվով կկրի այն խաչը, որ մնաց իր ուսերին իմ անակնկալ հրաժարականից հետո:
Երկուշաբթի ես հրաժարական կտամ նաև իմ ղեկավարած լրատվական կայքերի խորհրդի նախագահի պաշտոնից… Նոր ղեկավարին կընտրի այն թիմը, որի հետ ես անգնահատելի մեծ ճանապարհ եմ անցել…
Հաջողություն եմ մաղթում, ակնկալում եմ, որ նոր ղեկավարները լրատվական այս ռեսուրսները կհասցնեն առավել մեծ բարձունքների…
Շնորհակալ եմ համագործակցության համար…
Բարին ընդ ձեզ…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *