Վարչապետը հանձնարարեց փոխել ողջ կրթական համակարգը

timthumb

 

Կառավարության մայիսի 12-ի նիստի ընթաքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականով դիմեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ հանրակրթական դպրոցներում կրթության որակի վերաբերյալ փոփոխություններ իրականացնելու համար: «Մեզ համար ամենաթանկ կապիտալը մարդկային կապիտալն է և այդ կապիտալի զարգացման համար անհրաժեշտ է որակական փոփոխություններ կատարել կրթական համակարգում: Ուստի՝ հանձնարարում եմ ԿԳՆ Լևոն Մկրտչյանին՝ 15 օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպիտմալացման նախագիծ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում երկրորդ հերթի բացառումը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարեց նաև ՀՀ  ֆինանսների նախարարության հետ համատեղ՝ Կառավարությանը ներկայացնել կրթական համակարգի ֆինանսական նոր բանաձև և քննարկել բուհական անձռնմխելի ֆոնդերի ստեղծման նախագիծը: «Հանձնարարում եմ նաև մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր նախագիծ, որը պետք է Կառավարության հավանությանը ներկայացնել 4  ամսվա ընթացքում»: 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարին հանձնարարեց նաև ծրագրային հավատարմագրման համակարգի ներդման համար նախագիծ ներկայացնել և մշակել կրթական համակարգի զարգացման ծրագիր՝ հիմնված երկրի տնտեսութայն և գիտելիքի վրա՝ հաշվի առնելով այս համակարգի առաջ ծառացած խնդիրները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *