Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. Կուտակայինի օրենքը կլրամշակվի

timthumb (2)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը չի ընդունել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը: «Տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է աշխատել այն ավելի ընդունելի և հուսալի դարձնելու համար: «Համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի և տիկին Թանդիլյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների ու Արդարադատության նախարարի հետ պայմանավորվել ենք աշխատել, որպեսզի երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ:

Իր հերթին, Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառը կապված է եղել նաև համակարգի սկզբունքների հետ: «Պատրաստ ենք կարճ ժամանակում լրամշակել համակարգի վերաբերյալ նախագիծը և ներկայացնել հանրությանը՝ նաև ընդհանուր քննարկումներ անցկացնելու նպատակով»,- ասաց Թանդիլյանը՝ ավելացնելով, որ նախագիծը աշնանը պետք է ներկայացվի Ազգային ժողով՝ օրենքը 2019-ի հունվարի 1-ից լիարժեք կիրառելու նպատակով:      

Մանե Թանդիլյանն իր հրաժարականի մասին հայտարարել էր հունիսի 12-ին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *