Վարչապետին բարկացրեց Մեղրիի ազատ տնտեսական գոտու վիճակը. «կիսավայրենի տարածք է»

timthumb (9)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցելության ընթացքում այցելեց նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտի։ Այն բացվել է անցյալ տարի և նախորդ իշխանությունների հավաստմամբ` լավ հնարավորություն է իրանցի գործարարների համար՝ բիզնես սկսելու և արտահանում կատարելու դեպի Եվրոպա և եվրասիական երկրներ: Վարչապետի առաջին այցելության  տպավորություններն այնքան էլ դրական չէին. նա նկատեց, որ «կիսավայրենի տարածք է»։

Վարչապետը տարածքի աղտոտվածությունը տեսնելով, նշեց, որ «սա է հենց պետության մասին առաջին տպավորությունը ստեղծում»։

«21-րդ դարում ենք,  սա աղբամա՞ն է: Մաքսայինը հնարավորություն չունի՞ տասը աղբաման շարելու այստեղ: Հիմա գնանք մաքսայինի պաշտոնյաների ունեցվածքը նայենք, տեսնենք իրենց բակում նման «բոչկա» կա՞ դրված: Իրենց հյուրերին այդպե՞ս են ընդունում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանն ազատ տնտեսական գոտուց շարժվեց Մեղրիի սահամանային անցակետ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *