Վարչապետի արտակարգ հանձնարարականը և Դավիթ Տոնոյանի մեղմ ժպիտը (տեսանյութ)

timthumb

Կառավարությունը հավանություն է տվել Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարությանը և դրա իրականացման գործողությունների ծրագրին: Ըստ այդմ՝ սահմանվել են աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության գերակա ուղղությունները և թիրախները: Ազգային ռազմավարությունը համապատասխանեցվել է Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրին, ներկայացվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտի զարգացման միտումները, որոնք հնարավորություն են ընձեռում ավելի մեծ ուշադրություն դարձնել աղետների ռիսկի առաջացման արմատական պատճառներին’ ինչպիսիք են աղքատությունը, կլիմայի փոփոխությունը, չպլանավորված, արագ ուրբանիզացիան և այլն: Արդյունքում ակնկալվում է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները’ ձևավորելով ամուր հիմքեր՝ երկրի կայուն զարգացման համար:

ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպման գործընթացները կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ի դեպ, նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկած արտակարգ ռեժիմով աշխատելու պահանջին նախարար Դավիթ Տոնոյանը մեղմ ժպտաց՝ շարունակելով կառավարության նիստում իր աշխատանքը՝ պահանջվող արտակարգ ռեժիմով:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *