Վարուժան Բաբաջանյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Այս պահին Նոյեմբերյանի մշակույթի տանը ակտիվ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ձեռնարկվում են անվտանգության աննախադեպ միջոցառումներ…
Պարզվում է՝ ԱԺ-ն «Իմ քայլը» նախաձեռնության՝ վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Ազգային ժողովը շրջափակելու որոշմա դեմ կրեատիվ բան է մտածել՝ ՀՀ ԱԺ նիստը անցկացնել սահմանամերձ Նոյեմբերյանում։ Նիկոլենց համար ֆիզիկապես անհնարին կլինի 200 ԿՄ կտրել ոտքով, իսկ մեքենաներով հեռավոր շրջան կրիտիկական զանգված հասցնելը անհնար է…
Ի դեպ, ինչպես նախագահի երդմնակալության դեպքում՝ այդ նիստը ևս անհասանելի է լինելու լրագրողների համար…
Դե ինչ, այս աժիոտաժի մեջ նոյեմբերյանցիները գոնե մի քյար կունենան՝ տեսնելով անբարեկարգ փողոցներում իրենց թանկարժեք մեքենաները ջարդող քաղաքական ներկապնակը…
Համ էլ պատգամավորները կտեսնեն մեր անտառները և գոնե կհասկանան, որ այնտեղ հանքեր բացելը տկարամտություն է…