Վարչապետի մի տասը թեկնածու կա. ցարը դեռ որոշում է

timthumb (4)

«Արմեն Սարգսյանի ընտրության պարագայում կարող ենք փաստել, որ կա իշխանություն, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը և կազմակերպում մեր երկրի քաղաքական կյանքը: Արմեն Սարգսյանի պարագայում էլ ասեմ, որ մենք շահեցինք: Ազգային ժողովի դեպքում էլ կարող եմ ասել, որ այդ կառույցը ապաքաղաքական և ապազգային մարմին է և հաստատում է, որ  ռեժիմով աշխատող, նշանակող մարմին է: Ինչ վերաբերում է ընտրություն ձևակերպմանը, ապա ընտրություն ասելը սխալ է, որովհետև ընտրության դեպքում լինում է քաղաքական պայքար, որին մասնակցում են ընդդիմադիր ուժերը: Ընդդիմադիր ԵԼՔ-ն էլ պետք է, օրինակ, իր թեկնածուն առաջադրեր, որը տեղի չուեցավ, այնպես որ, շատ տգեղ բան ստացվեց, և 21-րդ դարի ժողովրդավարությանը ոչ բնորոշ արարողություն տեղի ունեցավ Ազգային ժողովում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԳԽ անդամ Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ տգեղ էր Ազգային ժողովի պահվածքը, որը մեզ չի սազում, իսկ, պատկերավոր ասած, եթե գեղեցկության մրցույթ լիներ, ինքը մեր Ազգային ժողովին ձայն չէր տա:

Image result for Ազատ Արշակյան

Անդրադառնալով Ազգային ժողովում այս շաբաթ կայացած ընտրություների շուրջ ծավալվող խմորումներին և ձայների հաշվարկի շուրջ տարակարծությանը՝ Ազատ Արշակյանը նշեց, որ տարօրինակ է, որ այդ կառույցում սկսել են իրար մեջ դավաճաններ փնտրել. «Սակայն, այդ թյուրիմացություններն, իրենք իրենց դավաճան համարելու տերմինը, որը մտցրել են քվեարկության մեջ, որևէ նշանակություն չեն ունենում, քանի որ Սերժ Սարգսյանն այդ ընտրությանն ասաց այո»,-ընգծեց նա:

Խոսելով Արմեն Սարգսյանից իր սպասելիքների մասին՝ նա նշեց, որ աշխարհաքաղաքական իրադարձություները ողջ աշխարհում և, մասնավորապես, Մերձավոր Արևելքում շանս են տալիս նորընտիր նախագահին՝ փոփոխություներ կատարելու:

Անդրադառնալով ապրիլին սպասվող քաղաքական կարևոր իրադարձություններին՝ Արշակյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին դեռ չի շտապում կարծիք հայտնել, և ինքը դեռ սպասում է՝ գուցե նախագահը տեր կանգնի իր խոստմանը. «Նա իր վերջին խոսքը դեռ չի ասել, նա, ընդամենը, ասաց, որ երկիրը հո իր սեփականությունը չէ՞: Եվ, իսկապես, Հայաստանի Հանրապետությունը հո Սերժ Սարգսյանի սեփակաություն չէ՞, իսկ եթե սեփականությունն է, ապա սեփականության հետ վարվելու կարգ  կա: Խոշոր հաշվով, մարդիկ, ովքեր պետք է խոնրահվեն Սերժ Սարգսյանին բանտում չհայտնվելու համար, ասում են, որ պետք է խնդրեն, որ Սերժ Սարգսյանը չգնա և շարունակի երկրի ղեկի պաշտոնում պաշտոնավարել: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին գուցե ետ գնա, դառնա պաշտպանության նախարար,Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Դեռ պարզ չէ, քանի որ վարչապետի պաշտոնի հավակնող մի տասը թեկնածու կա, և ցարը դեռ որոշում է»:

Ազատ Արշակյանը գնահատեց նաև Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի ու Գևորգ Կոստանյանի ընտրությունը և նշեց, որ նրանք  թարմացում բերեցին մեր Ազգային ժողովին, և ողջունելի է, որ արդարադատության համակարգը թարմացվեց և համալրվեց երիտասարդ կադրերով. «Վատ չի լինի, որ Ազգային ժողովն էլ թարմանա և ինքնալուծարվի»,-ասաց բանախոսը:

Աղավնի Սուքիասյան 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *