Վարչապետի նոր պահանջը

timthumb (6)

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հանձնարարեց հանրապետական գործադիր մարմնի անդամներին՝ արագ տեմպերով ամփոփել կիսամյակային կատարված աշխատանքները, քանի որ արդեն կիասմյակն ավարտվում է և ԱՎԾ-ն ամփոփում է կիսամյակային հաշվետվությունները, հանձնարարում եմ հանրաետական գործադիր մարմնի անդամներին՝ մինչև հուլիսի 28-ը Կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքներն՝ արված ներդրումների, իրականացված քայլերի վերաբերյալ:

Վարչապետը նաև ընդգծեց, որ կատարված ամփոփումը ստանալուն պես՝ այն պետք է ներկայացնել հանրությանը.

«Ինչ ենք կատարել, երբ ենք արել, ինչ կա, որ դեռ չենք արել, թեև կարծում եմ, որ նման կետեր պետք է չլինեն, ամփոփել կատարվածը և այն տալ հանրությանը»,-նշեց վարչապետը:

Հետաքրքրական է, որ Կառավարության հունիսի 23-ի նիստի ընթացում հնչեցված հանձնարարականները հնչեցնելիս վարչապետը գերատեսչությունների առաջ նոր պահանջ դրեց՝ արվածը ներկայացնել հանրությանը: 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *