Վարչապետ Կարապետյանը սահմանեց Սյունիքի «ֆիշկաները» (տեսանյութ)

timthumb (1)

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր Սյունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների վերաբերյալ զեկուցվել է, որ մարզում առկա է 1113 հա պտղատու այգի, որից 25 հա-ն ինտենսիվ այգիներ են, մնացած 1028 հա-ն՝ ավանդական, որոնց շուրջ 60 տոկոսը ենթակա է թարմացման:

2018 թ. նախատեսվում է ինտենսիվ այգիների մակերեսն ավելացնել ևս 45 հա-ով՝ դարձնելով 70 հա: Մարզում գործում է 5 սպանդանոց, 2018թ. նախատեսվում է կառուցել ևս 3-ը, 1-ի շինաշխատանքներն սկսվել են: 2017 թ. տարբեր ծրագրերով ձեռք է բերվել 48 միավոր գյուղտեխնիկա. ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող լիզինգի ծրագրով ձեռք է բերվել 3 տրակտոր և 6 գյուղգործիք, 2018 թ. նախատեսվում է լիզինգով ձեռք բերել ևս 9 միավոր տեխնիկա, ներկայացվել է 7 հայտ: 2018 թ. նախատեսվում է 1.2 մլրդ դրամի ներդրում, 500 աշխատատեղի ստեղծում, ակնկալվում է 5 տոկոս աճ: Կառավարության ղեկավարը նշել է, որ 2018 թ. համար պետք է ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով Սյունիքի մարզում առկա հնարավորությունները և հանձնարարել ակտիվ աշխատել ֆերմերների հետ: Վարչապետը տեղեկացրել է, որ ինտենսիվ այգիների, կաթիլային համակարգի, լիզինգի ծրագրերի համանմանությամբ նույնպիսի ծրագիր է պատրաստվել նաև անասնապահության ոլորտի համար. այն կներկայացվի մարտի 15-ին, և ֆերմերներին պետք է տեղյակ պահել այդ մասին:

«Սյունիքի մարզում ոչխարաբուծությունը մեծ ներուժ ունի, որովհետև Իրանի շուկան շատ մեծ է: Իրանի հետ մենք ունեցել ենք բավական արդյունավետ խոսակցություն: Մենք Իրան արտահանում ենք ընդամենը 25 մլն ԱՄՆ դոլար ապրանք առանց էներգետիկայի՝ այն պարագայում, երբ Իրանը ներմուծում է 41.5 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք: Պայմանավորվել ենք արտահանող-ներմուծող ընկերություն ստեղծել և աշխատել ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու ուղղությամբ: Կարծում եմ՝ Սյունիքի մարզի «ֆիշկաներից» մեկը հենց այդ շուկային սահմանակից լինելու հանգամանքը պետք է լինի», — ասել է Կարեն Կարապետյանը:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *