Վերահաշվարկի արդյունքում ձայները պակասեցին. ցնդող գրիչներ են օգտագործել

ԵԼՔ դաշինքը վերահաշվարկի երկու դիմում է ներկայացրել թիվ 7 տարածքային հանձնաժողով: Այսօր 7/51 ընտրատեղամասի արդյունքների վերահաշվարկի ժամանակ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները հայտնաբերել են, որ անվավեր ճանաչված քվեաթերթիկների վրա նշումներ են եղել:

Անվավեր քվեաթերթիկների պարկը բացվեց և 148 քվեաթերթիկից մոտ 100-ը դատարկ էին: ԵԼՔ դաշինքի անդամ Վահագն Հովակիմյանն ուշադրությամբ զննեց քվեաթերթիկները և պարզվեց, որ քվեաթերթիկների վրա իրականում V-աձև նշանն է եղել՝ շատ թույլ թանաքով արված: Դաշինքի ներկայացուցիչը պնդեց, որ սա հավանաբար արվել է ցնդող գրիչի միջոցով, ուստի, դա հիմք է դատախազություն դիմելու համար:

Թեև Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած որոշ քվեաթերթիկների v-աձև նշանը դուրս էր եկած վանդակից, բայց  ԵԼՔ-ի լիազոր ներկայացուցիչը պնդեց, որ նշանը վանդակի մեջ է, հետևաբար՝ ընտրողի կամքը պարզ երևում է:

Հաշվարկի արդյունքում՝ ԵԼՔ-ի 19 վավեր քվեաթերթիկներ մեկով պակասեցին:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ձայների վերահաշվարկի ժամանակ երկու քվեաթերթիկ դատարկ էր, որոնք համարվեցին անվավեր:

ՀՀԿ-ի օգտին քվեարկած 387 քվեաթերթիկներում խախտումներ չհայտնաբերվեցին:

Կայացած վերահաշվարկի արդյունքում  ԵԼՔ-ի ձայները պակասեցին 1-ով, «Երկիր Ծիրանի»-ի ձայները՝ 2-ով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *