Վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում. Դավիթ Սանասարյան

timthumb (2)

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ստուգումները կսկսվեն Պաշտպանության նախարարությունից:

«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։

Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Սանասարյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *