Վերաքննիչը հետաձգել է Մայրապետյանի գործի քննությունը

timthumb (4)

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ բողոքի քննությունը ծանրաբեռնվածության պատճառով հետաձգել է։ Մեկ օրում բոլոր գործերը չեն կարող քննել, օրը վերջանում է, նոր օր է նշանակվում: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը:

Բատիկյանը հավելեց, որ բողոքի քննությունը շարունակվելու է դեկտեմբերի 27-ին: Ըստ Բատիկայնի՝ պաշտպաններով միջնորդել են Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):  Նշենք նաև, որ պաշտպանների պնդմամբ՝ Մայրապետյանն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *