Վերնիսաժում վիրավորվածը Ալավերդի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է

timthumb (7)

Վերնիսաժի մոտ հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը դեպքի վայրից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ԲԿ-ից՝  նշելով, որ  հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո Վահագն Աբգարյանը տեղափոխվել է վիրահատարան. «Այս պահին վիրահատությունը շարունակվում է և որևէ այլ տեղեկություն չենք կարող հաղորդել»,- մեզ հայտնեցին հիվանդանոցից՝ հրաժարվելով այ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, հիվանդանոց տեղափոխված Վահագն Աբգարյանը Լուռու մարզի Ալավերդի քաղաքում հայտնի քրեական հեղինակություն է:

Հիշեցնենք, որ վերջերս «Փաստ»-ն անդրադարձել էր Ալավերդի քաղաքում տեղի ունեցած դաժան սպանության ու այդ առնչությամբ մի շարք ուշագրավ փաստեր ներկայացրել։ Թերթի տեղեկություններով՝ Ալավերդու շուկայի տարածքում, բոլորի ներկայությամբ, «Մակարով» տեսակի ատրճանակից մի քանի կրակոցով 39-ամյա Կարեն Փիրուզյանին սպանել է Վալերի (Վալոդիկ) Դավթյանը։ Նրան ձերբակալել են։

«Եվ այսպես, Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում  է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։ Ի դեպ, Վահագն Աբգարյանը Ալավերդի քաղաքում շրջում է  զրահապատ մեքենայով ու բազում թիկնապահներով։ 2015թ-ի սեպտեմբերի Ալավերդու քաղաքապետի ընտրություններն էին։ Հիմնական թեկնածուներ մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու վերոհիշյալ հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին։ Հաղթեց մարզպետի թեկնածուն։ Այն ժամանակ էլ Տարոնն ու Վահագնը իրար դեմ էին «աշխատում»։

Մեկ տարի առաջ կիսագողական ռազբորկաներից մեկի ժամանակ, Տարոն Աբգարյանի տղաներից Վարդան Փիրուզյանը «Մակարով» աստրճանակից սպանեց Վահագն Աբգարյանի երկու տղաների՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Պողոսյանին ու ալավերդցի Վարդան Ավագյանին։ Մինչ օրս նա հետախուզման մեջ է։ Եվ ահա երկու օր առաջ Վահագն խմբին հարող Վալերի՝ (Վալոդիկ) Դավթյանը այսպես վրեժ լուծեց»։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *