Վերջնաժամկետն այսօր է

7EXhMYBGOvQl3TBbjNnZhABPK4

ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն անձանց ցանկը, ովքեր հրաժարվել են ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում ստացած մանդատներից: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրուցում ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը նշեց, որ այս պահին դեռևս մանդատներից հրաժարվողների նոր դիմումներ չեն ստացվել, իսկ մինչ մայիսի 3-ը, ժամը 15:00-ը, մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած պատգամավորները կարող են ետ վերցնել իրենց դիմումները. «Մայիսի 3-ի ժամը 15:00-ը ԿԸՀ ներկայացրած դիմումները ետ վերցնելու վերջնաժամկետն է»:  

 

Նշենք, որ մանդատներից հրաժարվելու և, հետևաբար, իրենց օգտին քվե տված քաղաքացիների ձայները փոշիացնելու քայլին են դիմել բացի «Ելք» դաշինքից, ընտություններին մասնակցած մյուս բոլոր կուսակցություններն ու «Ծառուկյան» դաշինքը:

 

Հետաքրքրական է, որ այս դաշինքից պատգամավորական մանդատը վայր դնելու դիմումներ են ներկայացրել օրենսդիր մարմնում հայտնվելու մեծ ցանկություն ունեցող Արարարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, Լյովա խաչատրյանը և այլք: ՀՀԿ-ից մանդատից հրաժարվել են Վիգեն Սարգսյանը, Արմեն Ամիրյանը, Արփինե Հովհաննիսյանը ևս մի քանի հոգի:

 

Հավելենք նաև, որ մանդատից հրաժարված պատգամավորներն այսօր վաղ առավոտից անհասանելի են լրագրողների համար: Մեր տասնյակ զանգերն այդպես էլ մնում են անպատասխան:

 

Անպատասխան է մնում նաև հարցը՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԿՀԸ-ն հրապարակում է պատգամավորական մանդատից հրաժարվողների ցանկը, իսկ այդ պատգամավորները հերքում են այդ տեղեկատվությունը՝ պնդելով, որ որևէ դիմում չեն ներկայացրել ԿԸՀ:

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *