Վթար՝ «Վանաձոր Քիմպրոմ»-ում

timthumb (1)

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Վանաձոր Քիմպրոմ» ընկերության տարածքում հերթական վթարն է տեղի ունեցել, որի արդյունքում ժամեր շարունակ գործարանի խողովակաշարի ջուրը հոսել է դուրս:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ պայթել էր «Վանաձոր Քիմպրոմ»-ի ոռոգման ջրի խողովակը. «Մեր աշխատակիցներն անմիջապես տեղեկացրել են մասնագետներին, ովքեր եկել, զոդել են խողովակը: Խնդիրը վերացվել է, իսկ ջրի հոսքը՝ դադարեցվել»:

Դուրս հոսած ջուրը վտանգավոր նյութեր չի՞ պարունակում՝ հարցին ի պատասխան ԱԻՆ-ից բացասական պատասխան տվեցին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, ամիսներ առաջ կրկին վթար էր գրանցվել գործարանի տարածքում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *