Վիգեն Սարգսյան, ի՞նչ պատասխան եք տալու

Vigen-Sargsyan-pan-photo

Այսօր Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որից ժամեր առաջ սահմանին հայ զինվոր սպանվեց հակառակորդի կրակոցից:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ սահմանին իրավիճակ է սրում, որի արդյունքում հայկական կողմն ունենում է զոհեր: «Այս շաբաթ արդեն հակառակորդի կրակոցից սպանվել է երկու հայ զինվոր: Ես այս պարագայում հարց եմ ուղղում Վիգեն Սարգսյանին՝ ի՞նչ պատասխան եք տալու: Ես ևս մեկ անգամ փաստում եմ՝ Ադրբեջանը մեր զինվորներին սպանելով, փաստում է, որ մտադրություն չունի գնալ զիջումների և մեզ պարտադրում է իր խաղի կանոնները: Ես  սխալ եմ համարում Հայաստանի արտգործնախարարի՝ այսօրվա հանդիպմանը մասնակցելու համաձայնություն տալը՝ անկախ նրանից՝ ով է այն կազմակերպել՝ Լավրո՞վը, թե՞ այլ մեկը: Եկեք նայենք՝ ի՞նչ արդյունքի է հասել պարոն Նալբանդյանը Սերգեյ Լավրովի խնդրանքներին տեղի տալով»:

 

Քաղաքագետը որևէ դրական սպասում չունի այսօր կայացած հանդիպումից, քանի որ սա էլ, նախորդների նման՝ չի կարողանալու զսպել ադրբեջանական ագրեսիան:

 

Հայկական կողմը պետք է պահանջի Մինսկի խմբի համանախագահներից՝ կյանքի կոչել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջին պահանջը պետք է ուղղել հենց Ռուսաստանին. «Ադրբեջանական կողմը միտումնավոր չի կատարում իր պարտավորությունները, հերիք չէ, նաև պարտադրում է Մինսկի խմբի համանախագահներին՝ խաղալ իր թելադրած խաղի կանոններով: Այս պարագայում՝ մենք պետք է պարտադրենք ԱՄՆ-ին, Ռուսաստանին՝ զսպել ագրեսորին և նրան պարտավորեցնել կյանքի կոչել իր պարտականությունները»,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ վստահեցնելով, որ այսօր կայացած եռակողմ հանդիպումը արցախյան խնդրի կարգավորման հարցում որևէ լուրջ դրական առաընթաց չի ապահովելու:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *