Վճռաբեկ դատարանների դատավորները ԱԺ-ի պատվե՞րն են կատարելու

timthumb (4)

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելը ընդդիմությանը վերապահելու ՀՅԴ առաջարկը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ դարձավ:

Ազգային ժողովում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, թե ՀՅԴ-ն առաջարկել է օրենքով սահմանել, որ հանձնաժողովի անդամներից մեկի թեկնածությունն առաջադրելու իրավունքը վերապահվելու է ընդդիմությանը, սակայն շեշտեց, որ առաջարկն ընդունելի չէ.  «Մենք քննարկել ենք այս հարցը և եկել ենք եզրահանգման, որ նման կարգավորումը նպատակահարմար չէ, քանի որ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն կարող է իր գործունեության ընթացքում քաղաքական շահեր պաշտպանել, իսկ հանձնաժողովը ապաքաղաքական մարմին է: Դրա համար մենք որոշել ենք անփոփոխ թողնել կարգավորումը, որ հանձնաժողովի բոլոր անդամների թեկնածությունն առաջադրելու է հանրապետության վարչապետը»,-  նշեց Շաբոյանը:

«Ես ապշած եմ տեսակետով, որ եթե ընդդիմությունը ՏՄՊՊՀ-ում անդամի թեկնածու առաջարկի, դա կնշանակի, որ նա կաշկանդված կլինի քաղաքական կուսակցության մոտեցումներով: Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջարկել: Նախօրեին էլ ԱԺ-ն ՍԴ նախագահ է նշանակել՝ ԱԺ նախագահի առաջարկով: Ուզում եք ասել՝ այդնշանակումները եղել են քաղաքականապես կաշկանդվա՞ծ, և այդ մարդիկ քաղաքական ուժի պատվերնե՞րն են կատարելու: Դա աշխարհով մեկ հայտնի սկզբունքն է: Այդ մարդն ընտրվելու դեպքում դառնում է անաչառ: Նաև ապրիլի 9-ից հետո ԱԺ-ում վճռաբեկ դատարանների դատավորներ ենք նշանակելու, հիմա ուզում եք ասել, որ նրանք ԱԺ պատվերն են կատարելո՞ւ»,- հարցրեց Մարուքյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ պատասխանեց՝ սովորաբար մրցակցային պաշտպանության մարմինները անկախ են, այդպես է նաև Հայաստանում. «Պատահական չէ, որ այդ մարմիններն անկախ են կառավարությունից, որովհետև մրցակցության պաշտպանությունն այնպիսի գործառույթ է, որ լիարժեք պետք է անկախ լինեն, այդ թվում՝ քաղաքականությունից: Հանձնաժողովի անդամը կուսակցությունների կողմից առաջադրվելու դեպքում, եթե անգամ կուսակցական չլինի, որոշակի կաշկանդվածություն կունենա իր մասնագիտական գործունեության ընթացքում»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկել էր, որ ՏՄՊՊՀ անդամներից մեկի թեկնածությունը ներկայացնեն ընդդիմադիր պատգամավորները, ինչը մերժվել է:

Նրա խոսքով՝ այս օրենսդրական փաթեթով ընդհանուր առմամբ ընդլայնվում է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելանում են նոր մեխանիզմներ և լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *