Վստահեցնում եմ՝ պետության 80%-ը դժգոհ է իրավիճակից․ Հայկ Մարության (տեսանյութ)

capture.thumb

Դերասան Հայկ Մարությանն այսօր Ֆրանսիայի հրապարակում իր ելույթում նշեց, որ շատ մարդկանց հետ է շփվում, բոլորի հետ զրուցում է՝ պահակի հետ, վաճառողի հետ, տաքսիստի հետ․ «Հավատացնում եմ՝ մեկին չեմ հանդիպել, որը գոհ է այսօրվա դրությունից: Ուղղակի՝ ինչ-ինչ պատճառներով չեն գալիս, չեն արտահայտում իրենց դժգոհությունը: Իրականում իրավիճակից դժգոհ են շատերը, դրա համար էլ իրավունք ունենք ասելու՝ սենց չէ, նենց է: Վստահեցնում եմ՝ պետության 80%-ը դժգոհ է իրավիճակից: Պաշտոնական տվյալներով՝ 30% աղքատություն կա երկրում: Ինչպե՞ս եք կարծում, նրանք շատ գո՞հ են իրենց վիճակից: Վստահաբար, իրենք մտքով այստեղ են: 1 մլն մարդ բնականաբար դժգոհ է իր կյանքից: Ուրիշ բան, որ չեն գիտակցում, թե վախենում են, թե չեն հավատում եւ չեն գալիս այստեղ, բայց վստահաբար՝ իրենց մտքով այստեղ են»,- ասաց նա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *