Վստրեչի Ապերի դատը հետաձգվեց

timthumb (3)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) քրեական գործով դատական նիստը։ Դատական նիստը հետաձգվեց մինչև 2019-ի հունվարի 17-ը։ Արամ Վարդանյանը և գործով մյուս մեղադրյալ Գարեգին Իսկանդարյանը դատարանում էին։

Ըստ մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ.  հուլիսի 30-ին, Դուբայի օդանավակայանում, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *