Վրացական երկաթուղին զեղչային համակարգ կկիրառի Հայաստան ներկրվող ցորենի համար

timthumb (10)

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նամակ հղելով նրան: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդիսանում ենք «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության /այսուհետ նաև՝ Ընկերություն/ աշխատակիցները:

Հայտնում ենք Ձեզ, որ ս.թ. հունիսի 22-ից մինչ օրս մի խումբ անձանց կողմից կազմակերպված անօրինական գործողությունների հետևանքով Ամուլսարի ոսկու հանքավայր տանող բոլոր ճանապարհները փակ են, ինչի հետևանքով մենք չենք կարողանում կատարել աշխատանքային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, գտնվում ենք պարապուրդում, որոշ անձանց հետ արդեն իսկ խզվել են աշխատանքային պայմանագրերը՝ պայմանավորված հանքը փակելու հետևանքով այն շահագործելու անհնարինությամբ, տևական ժամանակ աշխատավարձ չենք ստանում, մի մասն էլ երկու երրորդի չափով է ստանում, ըստ էության մենք զրկվել ենք ապրուստը վաստակելու մեր իրավունքից:

Նշված խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է ինչպես մեր՝ Ընկերության աշխատակիցների, այնպես էլ Ընկերության ղեկավար անձանց կողմից: Դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Վայոց Ձորի մարզային վարչություն /այսուհետ՝ նաև Ոստիկանություն/, որպեսզի միջոցներ ձեռնարկեն նշված անօրինական գործողությունները դադարեցնելու ուղությամբ, մինչդեռ Ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել: Ավելին՝ Ընկերությունը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Ոստիակնություն, սակայն մինչ օրս Ոստիկանությունը որևէ գործողություն չի իրականացրել, մինչդեռ պարտավոր էր հանցագործության մասին հաղորդումը քննարկեր և լուծեր անհապաղ և կա´մ քրեական գործ հարուցելու մասին, կա´մ քրեական գործ հարուցելը մերժելու մասին կա´մ հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում կայացներ:

Բացի այդ սույնով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 27-ին Ընկերության ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները (այդ թվում կին մասնագետները և օտարերկրյա անձիք), որոնք գտնվել են Ամուլսար հանքի տարածք մուտք գործելու հատվածում, ապօրինաբար այդ ճանապարհները փակած մի խումբ հանցագործ անձանց կողմից ծեծի են ենթարկվել, որի արդյունքում ներկայումս մի քանի անձ տարբեր ծանր և թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակում գործած անձիք եղել են զինված, թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենը կատարվել է Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայությամբ, ովքեր ցուցաբերել են անգործություն:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի /այսուհետ նաև՝ Օրենք/ 2-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն՝ Ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1.պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից.

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Ոստիկանության խնդիրներից է նաևհասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը և սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը, որը լուծելու համար Օրենսդիրը Ոստիկանությանը վերապահել է մի շարք պարտականություններ և իրավունքներ:

ՄԻԵԿ կից Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ յուրաքանչյուրֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավասու է անարգել օգտվելու իր գույքից: Ոչ ոքի չի կարելիզրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված ենօրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ-ում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայի ուսումնասիրությանարդյունքում նաև առանձնացվել է սեփականության հետևյալ տեսակները՝ կենսաթոշակի նկատմամբ, աշխատավարձի նկատմամբ, որոշակի մասնագիտությամբ գործունեությունիրականացնելու իրավունքները և այլն /MALIK v. THE UNITED KINGDOM 2012, Wessels-Begervoet v The Netherlands 1986/:

Վերը շարադրված փաստական հանգամանքները համադրելով վերը շարադրվածիրավանորմերի հետ՝ ստացվում է հետևյալ իրավիճակը. Ոստիկանության ոչ իրավաչափանգործության հետևանքով խախտվեն են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝սեփականության, ՀՀ աշխատանքային օրենսգրքով երաշխավորված աշխատանքայինիրավունքները, որի արդյունքում մենք՝ ներքոստորագրյալներս, զրկվել ենք որոշակի մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու իրավունքից, աշխատավարձի նկատմամբ իրավունքից, այն պարագայում, երբ մենք երկար ժամանակ աշխատել ենք Ընկերությունում՝ ընդ որում մեր մասնագիտություններին համապատասխան, ստացել ենք աշխատավարձ, մինչ այս դեպքերը Ընկերությունը մեզ հետ աշխատանքային պայմանագրերըլուծելու մտադրություն չի ունեցել, իսկ ներկայումս ստեղծված պայմաններում գտնվում ենքպարապուրդում:

Ավելին՝ հարկ է նկատել, որ ՀՀ-ի կողմից վավերացված «Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա»-ի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքի իրավունքի արդյունավետկիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվումեն՝ պաշտպանել արդյունավետկերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրվածցանկացած աշխատանքով :

Վերոգրյալն ամփոփելով և արձանագրելով, որ սույն պարագայում առկա է մարդու իրավունքների կոպիտ խախտում՝ խնդրում ենք սույն բողոքն ընդունել քննարկման, որոշում ընդունել մեր՝ սեփականության և աշխատանքային իրավունքների խախտման մասին, խախտում կատարածպետական մարմնին առաջարկել անհապաղ վերացնել խախտումը»:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *