Վրեժը անխուսափելի է

timthumb (3)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է և կօգտագործի միջուկային զենքը միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ պոտենցիալ ագրեսորը պատրաստվում է հարվածել Ռուսաստանին:

Ինչպես տեղեկացնում է ntv.ru կայքը, Պուտինը նշել է նաև, որ միջուկային զենքի պատասխան հարվածը կլինի այնպես, որ ագրեսորը հասկանա, որ վրեժն անխուսափելի է, քանի որ նրանց հարվածը կոչնչանա:

«Մենք, որպես ագրեսիայի զոհ՝ կհայտնվենք դրախտում, իսկ իրենք ուղղակի կոչնչանան: Նրանք նույնիսկ չեն հասցնի զղջալ»:

Նշենք, որ պոտենցիալ ագրեսոր ասելով՝ ՌԴ նախագահը նկատի ունի ԱՄՆ-ին: ՌԴ նախագահը հավելել է, որ իր կարծիքով՝ Դոնալդ Թրամփը տրամադրված է, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները կայունանան, սակայն Մոսկվան ամեն պահի պատրաստ է ցանկացած այլ տարբերակի:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *