Վ. Ծառուկյանի կրպակը՝ բողոքի պատճառ (տեսանյութ)

Capture

Գյումրիի Շահումյան փողոցում տեղադրված կրպակը դժգոհության պատճառ է դարձել: Բանն այն է, որ կրպակի դիրքը խանգարում է տեղում առեւտուր իրականացնողներին: Կրպակի հետնամասում իրականացված շինարակական աշխատանքներից հետո կրպակը նաեւ որոշակի քանդվել ու դարձել է վտանգավոր շրջակայքի համար:

Տեղի առեւտրականները Գյումրու քաղաքապետարան դիմել են` գրավոր պատասխան ստանալով, որ կրպակը տեղադրված է անօրինական: Սակայն կրպակը ապամոնտաժելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել: Այն պատկանում է գյումրեցի Վալեսիյա Ծառուկյանին: Նա պատրաստակամ է կրպակը հեռացնել, եթե վնասի դիմաց համապաստասխան փոխհատուցում լինի:

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *