«Տաշիր»-ը գնել է «Իզվեստիա»-ի շենքը

timthumb (1)

RIA Novosti գործակալության փոխանցմամբ՝ «Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է Սամվել Կարապետյանին, ավարտել է «Իզվեստիա»-ի խմբագրության շենքի գնման գործարքը: Սկսվել են շենքի վերակառուցման աշխատանքները: Նախատեսվում է ստեղծել նոր բազմաֆունկցիոնալ համալիր:  Աղբյուրի խոսքով՝ նախագծի մեջ «Տաշիրը» կներդնի շուրջ 150 միլիոն դոլար: Խմբագրությունը տեղակայված է Մոսկայում՝ Տվերսկայա փողոցի վրա: Մայրաքաղաքի համար խորհրդանշական այդ շենքը կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ համալիր՝ նշել է աղբյուրը:

 

Տեղեկատվության համաձայն՝ շենքի ֆասադն ամբողջությամբ կպահպանվի, իսկ վերակառուցման արդյունքում կհայտնվի նոր համալիր, որը կներառի հյուրանոցի 250 համար, գրասենյակներ, ինչպես նաև հասարակական սննդի, առևտրի կետեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *