Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը 4.000.000 դրամի նյութական վնաս է հասցրել պետությանը

timthumb (8)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։

Տեղեկությունների հիման վրա Տավուշի մարզի ոստիկանների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականին համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, համայնքի հաշվեկշռում գտնվող մոտ 2000 մետր ընդհանուր երկարությամբ տարբեր տրամաչափերի խողովակները տեղափոխել է իր փայտամշակման արտադրամաս և ձկնաբուծարան՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս։
Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *