«Տավուշ» գործարարների միավորումն աջակցում է Վարուժան Բաբաջանյանին

timthumb (3)

Ապրիլի 2-ին մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ընտրելու ենք իշխանության բարձրագույն մարմինը՝ Ազգային ժողովը: Սա բացառիկ հնարավորություն է՝ կարգավորել մեր կյանքը, փոփոխություններ մտցնել:

 

Այդ կարգավորումներն ունակ են անել միայն արդար ընտրված իշխանությունները: Միայն արդար պայմաններում տնտեսությունը կարող է լինել մրցակցային: Այս ընտրությունների նորամուծությունն է վարկանիշային համակարգը: Գնահատականները դրա շուրջ տարբեր են, որոշ դրույթներ լիարժեք հասկանալի չեն հանրությանը, սակայն միայն այս տարբերակով է հնարավոր առանձին շրջաններից ունենալ ներկայացուցիչ խորհրդարանում: Այլ հարց՝ ինչպես են այդ ներկայացուցիչները պաշտպանում իրենց ընտրատարածքի բնակիչների շահերը:

 

Տարիներ շարունակ մենք տեսել ենք ձկան պես լուռ պատգամավորների, որոնց ընտրելուց հետո մնում է միայն փնտրել: Մենք՝ «Տավուշ» գործարարների միավորման անդամներս, որի կազմում են Երևանում, Մոսկվայում, ԱՄՆ-ում և Տավուշի մարզի տարբեր համայնքներում ապրող երիտասարդ ձեռներեցներ, ցավով նշում ենք, որ Տավուշից ընտրված մեծամասնական պատգամավորները երկար տարիներ ծպտուն իսկ չեն հանել, անհաղորդ են եղել, գյուղացու և քաղաքացու խնդիրներին:

 

Միանշանակ վերաբերմունք չունենալով վարկանիշային համակարգի հանդեպ՝ մեր միությունն այս ընտրություններում հայրենի Տավուշում սատարում է «Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի թեկնածությունը:

 

Մարդ, որը տավուշցիների և ոչ միայն նրանք համար բացել է բազմաթիվ աշխատատեղեր: Նա կարևորում է սահմանամերձ Տավուշի բնակչի՝ իր բնակավայրում մնալը, ունի այս ուղղությամբ կոնրետ ծրագրեր: Խոսքերից զատ՝ մենք տեսնում ենք այն ներուժը, որով նա կյանքի կկոչի այդ ամենը: Գիտակցված ընտրություն ենք մաղթում մեր հայրենակիցներին:

 

«Տավուշ» գործարարների միավորում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *