«Տարատեսակ վիվառոներն ու տոտոները ՀՀ-ում քաղցկեղ են». Սամվել Ֆարմանյան

timthumb (9)

ԱԺ-ն այսօր հերթական քառօրյա նիստում քննարկում է «Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ կատարելու և շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքի նախագծերի» փաթեթը:

Նախագծի համահեղինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում ասաց.

«Այն, որ տարատեակ վիվառոներն ու տոտոները ՀՀ-ում քաղցկեղ են ու դրանց գործունությունը պետք է օրենքով արգելել, կա հասարակության 99.9 տոկոսի համաձայնությունը: Բոլոր նրանք, ովքեր վիճարկում են սա, առաջարկում եմ ամենամարդաշատ հանրահավաքում, ամենաբարձր վարկանիշ ունեցող ուժի կողմից հարցը դարձնել քննարկման առարկա: ՀՀ վարչապետը ևս տարբեր առիթներով անդրադառնալով հարցին՝ նկատել է, որ ամբողջ ժողովրդին ներքաշելը ղումարբազության մեջ՝ ոչ միայն սխալ է, այլ անդառնալի կորուստ է հասցնում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին»:

Ֆարմանյանը հավելեց, որ նախագծի շուրջ աշխատել է ավելի քան 5 տարի։

ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ ՀՀ-ն մոլախաղերի տեսանկյունից գտնվում է համաշխարհային քարտեզի ռիսկային գոտում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *