Տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքող ուսանողները հանրային քննարկում են կազմակերպում

timthumb (17)

«Հանուն գիտության զարգացման» նախաձենությունը նոյեմբերի 19-ին կազմակերպում է հանրային քննարկում՝ հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում: Այս մասին ֆեյսբուքյան էջով տեղեկանում է նախաձեռնության անդամներից Դավիթ Պետրոսյանի  «Նոյեմբերի 22-ին տեղի է ունենալու հանդիպում-քննարկում՝ նվիրված բուհական տարկետման իրավունքի խնդրին, ինչպես որոշվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության 5 անդամների և ԱԺ ղեկավարության միջև հանդիպման ժամանակ: Դրան ընդառաջ՝ հրավիրում ենք ձեզ հանրային քննարկման՝ լսելու բոլոր մտահոգ անձանց մոտեցումները և հստակեցնելու այն օրենսդրական առաջարկները, որոնք դրված են լինելու ուսանողության դիրքորոշման հիմքում։ Քննարկվելու են նաև նախաձեռնության անելիքներին, պայքարի մարտավարությանն առնչվող հարցեր մինչև կլոր սեղանն ու դրանից հետո»,-գրել է նա:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *