«Տարո՛ն, բռնարար», «Տարոն՛, քաղաքապետ». քաղաքապետի ընդդիմադիրներն ու կողմնակիցները՝ քաղաքապետարանում (տեսանյութեր, լուսանկարներ)

b577c3cb1bd75ff07de774502c7d4d47

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Նրանք մերժում են քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով նրա հրաժարականը:

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասն էլ փակել է Արգիշտի փողոցը, որտեղ այս պահին դադարեցվել է երթևեկությունը: Ցուցարարներն անգամ մտել են քաղաքապետարանի շենք՝ հանդիպում պահանջելով քաղաքապետի հետ: Մարդիկ հավաքվել են 3-րդ հարկում, որտեղ գտնվում է քաղաքապետի գրասենյակը, սակայն ոստիկանները փակել են միջանցքը:

Այստեղ է նաև Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախկին անդամ, ներկայիս պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով հայտարարեց, որ քաղաքացիները չեն ուղղորդվում որևէ մեկի կողմից և նրանց բողոքն ինքնաբուխ է:

Նշենք, որ քաղաքապետարանի մյուս կողմում էլ Տարոն Մարգարյանի աջակիցներն են, ովքեր համատարած պարզել են «Մեր քաղաքապետը Տարոնն է» գրառմամբ պաստառներ: Ընդդիմադիրների խոսքով՝ Մարգարյանին սատարողները հատուկ բերված մարդիկ են:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և առաջին տեղակալ Կամո Արեյանը մի քանի անգամ ակտիվիստներին առաջարկեցին լքել քաղաքապետարանի շենքը` խոստանալով մեծ դահլիճում Երևանի քաղաքապետի ներկայությամբ քննարկում կազմակերպել, սակայն մերժում ստացան:

Սոնա Հարությունյան

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *