Տաքսի ծառայության ռուսիֆիկացումը

տաքսի

Տաքսի ծառայության ոլորտը տնտեսության համարստրատեգիական չես համարի, բայց արի ու տես, որ Հայաստանի սպասարկման այս ոլորտը նույնպես գտնվում է ռուսական ախորժակի տիրույթում։ Մեր երկրի տաքսի ծառայության ոլորտում հայտնվել էռուսական Yandex-ը՝ արտաքուստ խիստ գրավիչ առաջարկներով, բիզնես ծրագրերով։ Օրինակ, եթե հայկական տաքսի ծառայությունները նվազագույն երթուղու համար քաղաքացուց գանձում են 500-600 դրամ, ապա ռուսական տնտեսվարողըառաջարկելու է 200 դրամ։

Հրաշալի է, կասի ընթերցողն ու կեզրակացնի, որ Yandex-ի մուտքը տաքսի ծառայության ոլորտկնպաստի սպասարկման որակի բարելավմանը, ուղեվարձի իջեցմանը՝ ազատ մրցակցության միջոցով։ Սակայն, երկու հանգամանք կա, որ ի դերև են հանում այս ակնկալիքները, դրական սպասումները։ Ռուսական տնտեսական միջավայրում ծնված և զարգացած բիզնես սուբյեկտը չի կարող մրցակցային գաղափարների կրող լինել։

Դա հակացուցված է այն քաղաքական, տնտեսական հարաբերություններին, եթե կուզեք, քաղաքակրթական միջավայրին, որը ձևավորված է գերկենտրոնացված համակարգ ունեցող «պուտինյան» Ռուսաստանում։

Տաքսի ծառայության ոլորտում մրցակցության մյուս խոչընդոտը, որից թերևս կօգտվի հենց Yandex-ը, մեր օրենսդրության ակնհայտ բացն է։ Հայաստանի տաքսի ծառայության ոլորտում ստվերը չափազանց մեծ է։ Ըստ փորձագիտական գնհատականների՝ մեր երկրի 50 հազար տաքսիստներից լիցենզավորված է միայն 10 հազարը։

Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ Yandex-ի մուտքը Հայաստանի տաքսի ծառայության ոլորտ,կնշանավորի ոչ թե ազատ մրցակցության հաղթանակը, այլ սպասարկման այս հատվածի ռուսիֆիկացումը։ Հետո արդեն ոլորտը կկարգավորվի ոչ թե օրենսդրորեն կամ տրանսպորտի և կապի նախարարության սահմանած կանոններով, այլ ռուսական մենթալիտետով։

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *