Տեսանյութ. Այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե…

timthumb

Կառավարությունն այսօր ընդունեց երիտասարդ ընտանիքներին մատչելի հիփոթեքային վարկեր տալու ծրագրի պայմանները թեթևացնելու մասին որոշում։ Այսուհետ երիտասարդների տարիքային շեմը հանվում է, և միակ շեմը լինում է այն, որ ընտանեկան զույգի տարիքների գումարը չանցնի 70 տարին։

Սրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ այսուհետ երիտասարդ կհամարվեն նաև 50 տարեկանները, եթե ամուսանացած լինեն 20 տարեկանի հետ։

Որոշման նախագծով նաև սահմանվեց, որ վարկերի տոկոսադրույքները և կանխավճարների տոկոսները նվազեցվելու են, իսկ վարկի տրամադրման ժամկետը հասցվելու է մինչև 30 տարվա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *