Տեսանյութ. «Ժառանգություն»-ը ցանկացած ձևաչափով կներկայանա ԱԺ-ում. Րաֆֆի Հովհաննիսյան

օօ-13

««Ժառանգություն»-ը ցանկացած ձևաչափով կներկայանա ԱԺ-ում: Դա ինքնանպատակ չէ: Ես լինեմ օրենսդիր, գործադիր մարմնում, թե որպես քաղաքացի՝ համարում եմ, որ մենք գտնվում ենք պատմական ապագայամետ շրջանում, որի պատկերացումը հազիվ թե մի քանի ամիս առաջ ունենայինք. Ես համարում եմ, որ սա մեր յուրաքանչյուրի հաղթանակն է»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ժամանակավոր իշխանությունը պետք է վայելի ժողովրդի վստահությունը և դա անելու համար իր հովանու տակ պետք է վերցնի այն կուսակցություններին, որոնք պատրաստ են  սեփական կուսակցական դրոշը վայր դնել հանուն համազգային, ժողովրդական շարժման:

«Ես չեմ ուզում հասնենք նրան, որ ովքեր կողմ են հեղափոխությանը՝ արհեստականորեն իրենց զոհեն և  դառնան ընդդիմություն: Ցանկացածը կարող է քննադատել, սակայն դա պետք է լինի կառուցողական: Հիմա պետք է նախկին իշխանությունն իր տեղը գտնի ընդդիմության մեջ, հասկանա՝ ինչ է նշանակում ժողովրդական վիճակում լինել ընդդիմություն, ինչը մեզ հասու չէր նախկինում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ նախկին իշխանական կուսակցությունները՝ չունենալով վարչական պաշարներ, նոր իրականության մեջ պետք է փոքրամասնություն լինեն՝ եթե անգամ անցնեն շեմը:

Ժողովրդի կողմից ակնկալվող ձայների հետ կապված՝ նա նկատեց՝ «5 տարի առաջ ժողովուրդը վստահ էր, որ իրենք և մենք  հաղթեցինք: Բոլոր մարզերում մենք հաղթեցինք՝ անգամ այդ անհավասար պայմաններում: 5 տարի անց այդ ժողովրդի ձայնը հնարավոր է՝ այլ կերպ բաշխվի: Դա բնական եմ համարում: Պարզ է, որ  նույն արդյունքները մենք չենք կարող ունենալ 5 տարի անց»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *