Տեսանյութ. Մղարթի բնակիչները փակել էին գյուղի ճանապարհը. «Միռամ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպել չեն ցանկանում

timthumb (5)

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վաղ առավոտից արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Արդվի գյուղում: Նախատեսվում էր քննարկում Մղարթ համայնքի բնակիչների և «Միռամ» ընկերության ներկայացուցիչների միջև: Սակայն Մղարթում հանքի հետ կապված քննարկումը չկայացավ, քանի որ համայնքի բնակիչները չէին ցանկանում մասնակցել հանդիպմանը. փակել էին գյուղի ճանապարհը:

Նշենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարություն փորձաքննության համար հայտ է ներկայացրել Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու համար: Թեև բնապահպանության նախարարությունը թույլտվություն է տվել ոսկու հանք շահագործել Արդվի և Մղարթի համայնքների տարածքում, սակայն գյուղերի բնակիչները մշտապես դեմ են եղել և շարունակ պայքարել են դրա դեմ: Նրանք նշում են, որ ոսկու հանքը բացասական ազդեցություն կունենա գյուղատնտեսության վրա, ուստի պատրաստ են դիմել ամեն միջոցի և թույլ չտալ իրենց գյուղում ոսկու հանքի շահագործումը:

«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը ֆեսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ գյուղացիները «Մեր ոսկին մեր բնությունն է», «Հեռու Արդվիից» պաստառներով ակցիա են իրականացնում՝ պահանջելով իրենց գյուղում հանք չշահագործել:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի 78 բնակիչները Շեկաղբյուրրի ծրագրի դեմ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետին ուղղված նամակում արդվեցիները նշում էին, որ դիմում են՝ ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի տնտեսական և սոցիալական զարգացման խոչընդոտները վերացնելու խնդրանքով:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *