Տեսանյութ. Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել. «Ազատություն»

1200px-Taron-Margaryan

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ազատություն». – Պարոն Խաժակյան, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություններ, որպես Երևանի ավագանու անդամ։

Խաժակյան. – Մենք ևս ունենք այդպիսի տեղեկություններ։ Դատելով իրավիճակից, կարելի է ասել, որ այդպես էլ պետք է լիներ։ Մի քանի տարբեր հանգամանքներով է դա բացատրվում, և նախորդ նիստին էլ քաղաքապետի բացակայությունը կարծում եմ դրա մասին է վկայում, ինչպես նաև բոլոր այն տեսանյութերը, քրեական գործերը, որոնք հարուցվել են քաղաքապետի, կամ քաղաքապետի մերձ կազմակերպությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *