«Տերերի» շահերը սպասարկելու համար, լրատվականը չպետք է խեղաթյուրի հանրության գիտակցությունը

75ff1ea4a637f365df63a3872e27b9e3_L

Մինչ բոլորն անհամբերությամբ սպասում են նոր խոհրդարանի աշխատանքների սկսվելուն, որոշ կուսակցությունների համար աշխատող լրատվական կայքեր փորձում են խեղաթյուրել իրականությունը՝ հրապարակելով անգրագետ և անբովանդակ նյութեր:
Նմանօրինակ կայքերը բազմիցս հանդես են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ հրապարակված կեղծ նյութերով, որի ետևում դե իհարկե նրանք փնտրում են իրենց այսպես կոչված «տերերի» շահը: Այս նոր հրապարակած նյութը ևս բացառություն չէր և կրկին ուղղված էր ԲՀԿ նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ: Նրանց կարծիքով Գագիկ Ծառուկյանն իրավունք չունի լինելու խորհրդարանում քանի, որ նա խոշոր սեփականատեր է, սակայն վերջիններս մոռանում են մեկ պարզ իրողություն Գագիկ Ծառուկյանին և Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ընտրել է ժողովուրդը, ինչի արդյունքում ԲՀԿ-ն զբաղեցրել է երկրորդ տեղը ԱԺ 7-րդ գումրաման խորհրդարանում:
Միթե այս նոր իրավիճակում նմանատիպները չեն կարողանում վերջ տալ իրենց նախկին սովորություններին և մեկընդմիշտ գիտակցել, որ Հայաստանում այլևս վերացել այս կամ այն անձի և քաղաքական ուժի ցանկությամբ առաջնորդվելու սկզբունքը:Միթե՞ սրանց նմաններին դաս չեղավ այն ինչ եղավ, միթե՞ չեն հասկանում,որ այլևս ժողովորդն է որոշում, թե ով, որտեղ և ինչ դիրքով պետք է լինի քաղաքական դաշտում:Իսկ եթե լավ էլ գիտակցում են, պարզապես քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով են ապատեղեկատվություններ տարածում, ապա պետք է հիասթափեցնեմ վերջիններիս, քանզի նոր Հայաստանում նմանները տեղ չպետք է ունենան և հուսով եմ, որ կարճ ժամանակ հետո «սրանք» ժողովրդի պահանջով իսպառ կվտարվեն քաղաքականությունից:

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում հանդիսանում է երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը և իր տարիների աշխատանքի շնորհիրվ վաստակել է ժողովրդի վստահության քվեն և, եթե որոշ կուսակցությունների չի հաջողվել հայտնվել այդ դերում, ապա պետք չէ խեղաթյուրել իրականությունը:
Հույս ունենք, որ մյուս անգամ ինչ-որ անհոդաբաշխ մեկնաբանություններ անելուց առաջ, գոնե կվերհիշեն ԲՀԿ առաջնորդի կատարած տարիների գործերը և ամոթի զգացումն այդ դեպքում, ոչ մի բանական մարդու թույլ չի տա նման շահարկումներ անել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *