Տժժում ենք բոլորս…

arm14332359348

Դուք դեռ շարունակո՞ւմ եք բողոքել կյանքից, դուք վստա՞հ եք, որ ևս նմանատիպ մի քանի տարի, ու մեր երկիրը կարող է ընդմիշտ հրաժեշտ տալ պայծառ ապագայի մասին ունեցած իր երազներին: Սպասե՛ք, մի՛ շտապեք հապճեպ եզրակացություններ ու ենթադրություններ անել, այլ աճապարանքով ընթերցեք վերջին երկու ամիսներին մեր երկրի ունեցած ձեռքբերումների մասին պամող՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գրչին պատկանող համապատասխան վիճակագրական ցուցանիշներն ու համոզվե՛ք, որ վերջին երկու ամիսները մեր երկրի նորանկախ պատմության վերջին շրջանում ունեցել են միանգամայն դարակազմիկ նշանակություն. երկարատև ընդմիջումից հետո տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գրանցվել է էական աճ:Մասնավորպես՝ պարզվում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրում աճել է 4.7%-ով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9%։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը՝ 9.8 %։
Դե ինչ, կարծում ենք՝ այս հրապարակումից հետո ով համարձակվի տրտնջալ սեփական կյանքից, բողոքել սոցիալ-տնտեսական վատթար վիճակից, ինչպես ասում են, ազգի թշնամի է: Նմանները, տարված մոլեռանդ գաղափարներով, կառավարության անբասիր աշխատանքը՝ դիվահարին հարիր տքնությամբ սևացնելու անզուսպ ցանկությամբ, պարզապես, չեն ցանկանում տեսնել այն նվիրական գործը, որ Աբրահամյանի ենթականերն օրինիբուն ջանում են անել կատարյալ կերպով…
Հումորը՝ հումոր, բայց ցանկանում ենք մի շատ տեղին հարց տալ ընթերցողներիդ. հավատո՞ւմ եք ԱՎԾ կոչված կառույցին, չե՞ք կարծում, արդյոք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այս կառույցը զբաղված է ընդամենը վերևների պատվերը կատարելով՝ վերածվելով մեր երկրի տնտեսության համար պատասխանատուների յուրօրինակ PR գրասենյակի… Լա՛վ, հիմա դուք ո՞ւմ եք ցանկանում խաբել, մե՞զ, թե՞ ձեզ: Մի՞թե ձեզ չեն պատմել այն մասին, որ մեղր ասելով՝ մարդու քիմքը երբեք չի քաղցրանում, ինչո՞ւ եք մարդկանց նյարդերի հետ խաղեր տալիս, մի՞թե ինքնահաստավելու այլ կերպ ու եղանակ չունեք ու զբաղված եք լոկ մարդկանց նյարդերի սղոցման սեփական անկրկնելի տեխնիկան օրնիբուն կատարելագործելով: Նույն ԱՎԾ-ի աշխատակիցները, հետաքրքիր է, իրենք իրենց հավատո՞ւմ են, հավատո՞ւմ են թվանկարչության հրաշալի պրոցեսի արդյունքում ծնունդ առած իրենց ներկայացրած թվերին. դժվար թե:
Բայց հանկարծ մի միտք ծագեց մեր գլուխներում. իսկ ի՞նչ, եթե նմանատիպ քայլերով՝ կեղծ թվեր հրապարակելով, իշխանությունները փորձում են լուծել նաև որոշակի խնդիրներ՝ ազգային անվտանգությանը վերաբերող, ասենք փորձում են Ադրբեջանին միջնորդավորված կերպով լսեցնել տալ, որ մենք ժամ առ ժամ ծաղկում ենք ու ինչպես որ անխոցելի կայինք,այդպես էլ մնալու ենք: Համաձայնե՛ք, սակայն, որ այս տարբերակը առավել, քան խոցելի է, քանի որ ենթադրելի է՝ եթե նման միտումեր մեր իշխանություններն իրոք ունենային, ապա նախևառաջ, գոնե ըստ մարդկային պարզ տրամաբանության, պետք է ոչ թե զբաղվեին պարզագույն իմիտացիայով, այլ իրապես ձեռնամուխ լինեին տնտեսության վերականգնման նվիրական գործին. ավա՜ղ:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *