Տիգրան Ավինյանը խոստացել, բայց մոռացել է

timthumb (8)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր շարունակ ջերմուկցիները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ  Ամուլսարի ոսկու հանքի շինարարական աշխատանքների: Այսօր՝ հունիսի 5-ին, ակցիայի կազմակերպիչներից Վազգեն Գալստյանը և Արգիշտի Թադևոսյանը հանդիպեցին լրագրողների հետ:

Բանախոսները լրագրողներին պատմեցին, որ ժամանակին, երբ հանքի սեփականատերերը ստեղծել են աշխատատեղեր, բնակիչները գնացել են զիջումների, բայց այսօր աղետալի վնասն այնքան մեծ է, որ անգամ հանքում աշխատողներն են պատրաստ մնալ առանց աշխատանքի, միայն թե չվնասվի Ջերմուկի էկոհամակարգը, չտուժի տուրիզմը:

Նրանք տեղեկացրին նաև, որ իրենց պայքարին միանում են նաև հանրապետության այլ մարզերից մտահոգ քաղաքացիներ, և արդեն եկել է իշխանություներին չսպասելու և խնդիրները սեփական ուժերով լուծելու ժամանակը:

«Այս պահին փակված են միայն հանք բարձրացող ճանապարհները: Մինչև հանքի աշխատանքների դադարեցման վերջնական հայտարարություն չհնչի՝ չենք բացելու: Եթե կառավարությունը ցանկանում է ստուգումներ իրականացնել, ապա այդ ընթացքում պետք է աշխատանքերը դադարեցվեն: Եթե հանքի տերերը, վստահ են, որ բոլոր լիցենզիաները ունեն և հանքը օրինական են շահագործում, թող դադարեցնեն՝ համապատասխան ստուգումներով աապացուցեն: Մենք արդեն տուրիստիկան հոսքերի դադարեցում ունենք, նույնիսկ որոշ հյուրանոցներ են միացել մեզ: Հանդիպել ենք նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն մինչ այս պահը պատկան մարմիններից օգնություն չենք ստացել»- նշեց Վազգեն Գալստյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ խոստում է Ավինյանը տվել իրենց, Վազգեն Գալստյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը լսել է մեր խնդիրը ու ասել՝ կզբաղվեն հարցով, խոստացած ժամկետը լրացել է, բայց  կառավարությունից արձագանք չկա»:

Վազգեն Գալստյանի միտքը շարունակեց Արգիշտի Թադևոսյանը. «Նա  մեր խոսքը լսեց, մնացածն արդեն իրենց անելիքն է, գնդակն իրենց դաշտում է, թող պետությունը որոշի՝ ինչպես լուծել այդ հարցը՝ համապատասխան մասնագետների միջոցով: Թեպետ, ես ներքին համոզմունք ունեմ, որ նոր իշխանությունը ի օգուտ մեզ լուծելու է հարցը»:

Նրանց խոսքով՝ Ջերմուկի ավագանու անդամները կայացրել են իրենց որոշումը և կոչ են արել դադարեցնել հանքի շինարարական աշխատանքները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *