Տիգրան Հակոբյան. «Ինչո՞ւ են թարմացնում հին ու ստոր բամբասանքը»

timthumb (12)

«Ցանցերում նորից թարմացրեցին էն հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին:

Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժկությանը, որ ապաքինվեց:

Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999 թ. սեպտեմբերին Արմեն Սարգյսանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն:

Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ:

Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ոչ ապտակել, ոչ ապտակն անհետևանք թողնել:

Նկարում «ծեծող» Վազգեն Սարգսյանն ու «ծեծվող» Արմեն Սարգսյանը Վաշինգտոնում 1999-ին:

Հուսով եմ, վերջ կտանք էդ ժամկետանց հիմար ասեկոսեին»:

 

https://www.facebook.com/photo.php?fbid=1632581816788018&set=a.162133770499504.31575.100001086450310&type=3&theater

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *