Տիգրան Մուկուչյանը՝ նախարարի պաշտոն ստանալու մասին

timthumb (1)

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հերքում է մամուլում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է իրեն նշանակել Արդարադատության նախարարի պաշտոնում:

«Ես հերքում եմ այդ լուրը: Որևէ քննարկում այդ պաշտոնում իմ նշանակման մասին՝ երբևէ չի եղել»,-ԼՈւՐԵՐ.com-ի ճշտող հարցին պատասխանեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնի համար շրջանառվում է նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի անունը։ Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասում են արդարադատության նախարարություն-ԱԺ համակարգում’ չի բացառվում, որ այդ լուրերը իրականության հող ունենան։

Մյուս հավանական թեկնածուն, ըստ մամուլում տարածված լուրերի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *